“Մոսկվիչկան” առաջին էր “Բիզնես Լիդեր Հոլդինգ”-ի կազմում գործող բրենդներից, որ սկսեց իր գործունեությունը 2008թ.-ին, երբ բացվեց առաջին ոչ մեծ սուպերմարկետը մայրաքաղաքի կենտրոնում: Առաջին սուպերմարկետի հաջող գործունեությունը նպաստեց ևս երեք սուպերմարկետի բացմանը՝ նպատակ ունենալով մատուցել բարձրակարգ և որակյալ սպասարկում հասարակության տարբեր խավերի համար:
Այսօր “Մոսկվիչկա” անունը յուրաքանչյուրի համար դարձել է որակի չափանիշ, ինչն էլ մշտապես ապահովում է հաճախորդների բարձր գնահատականն ու վստահությունը:
Հավատարիմ մնալով իր՝ “Ամենալավն ու որակյալը միայն մեզ մոտ” կարգախոսին, “Մոսկվիչկան” ձգտում է լինել առաջինը հավասարների մեջ՝ փորձելով հայ սպառողին մշտապես ներկայանալ թարմ և որակյալ սննդով, պարբերաբար թարմացվող տեսականիով և ճկուն սպասարկմամբ:
Եվրոպական մի շարք երկրներից ներմուծված և ցանցում վաճառքի ներկայացված էքսքլյուզիվ ապրանքատեսականին գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին:
Եվրոպական մի շարք երկրներից ներմուծված և ցանցում վաճառքի ներկայացված էքսքլյուզիվ ապրանքատեսականին գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդներին, և դրանով էլ արդարացված է նրանց՝ Մոսկվիչկայի ծառայություններից օգտվելու ընտրությունը: